Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ29 սեպտեմբերի 2005 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Արա Աբրահամյանի գլխավորած Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են նրանց առաջարկները համահայկական նախաձեռնություններին այս կառույցների մասնակցության վերաբերյալ, զրուցել վերջիններիս կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին առնչվող հարցերի շուրջ: Ռ.Քոչարյանը նշել է, որ Ռուսաստանի հայերի միությունը զգալի հետեւողական աշխատանք է կատարել տեղի հայկական համայնքների եւ հայրենիքի միջեւ կապերը համակարգելու ուղղությամբ, ինչը նրանց հնարավորություն կտա առավել ակտիվորեն ներգրավվել համահայկական միջոցառումներում: Հյուրերի խնդրանքով նախագահն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |