Հոկտեմբմերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարը 3 հոկտեմբերի 2005 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին PanARMEANIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի ծրագրով նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Այցի շրջանակներում պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի 1915թ. զոհերի հուշակոթողին, ինչպես նաեւ կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |