Սահմանադրական հանրաքվեի տապալման դեպքում Ա.Մարգարյանը հրաժարական չի տա 5 հոկտեմբերի 2005 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի տապալման դեպքում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին հայտարարել է վարչապետը: Ընդ որում նա նշել է, որ «մենք պետք է աշխատենք այնպես, որ Հայաստանի բնակչությունը հավանություն տա հանրաքվեի ներկայացված նախագծին»: Ա.Մարգարյանը նաեւ տեղեկցրել է, որ հանրաքվեի կազմակերպման եւ տեխնիկական հարցերի լուծման համար երկրի պետբյուջեից կհատկացվեն որոշակի միջոցներ: Նշենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն ստորագրել է հրամանագիրը, ըստ որի հանրաքվեն կկայանա 2005 թվականի նոյեմբեի 27-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |