![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Ի. Ալասանիա. Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունը մենք պիտի ստեղծենք![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ-վրացական ռազմական համագործակցությունն անկասկած բարձր մակարդակի վրա է և դինամիկ զարգանում է: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց այսօր Վրաստանի պաշտպանության նախարարի հետ առանձնազրույցից, ապա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո: «Մենք միակարծիք ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների, հատկապես հակամարտությունների լուծման հարցում: Այդ խնդիրները տարածաշրջանի բոլոր երկրների համար անչափ կարևոր են և պետք է լուծվեն միայն փոխադարձ երկխոսության, բանակցությունների գործընթացում և խաղաղ ճանապարհով: Յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի հակամարտության կողմերի խնդիրների, հետաքրքրությունների զգայուն կողմերը, - ասաց Սեյրան Օհանյանը: «Տարածաշրջանային անվտանգությունը մենք պիտի ստեղծենք` Հարավային Կովկասի պետություններս: Այս տարածաշրջանը պետք է անվտանգ լինի, իսկ գոյություն ունեցող բոլոր խնդիրները պիտի կարգավորվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով», - ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Տարածաշրջանային կայունություն ամեն անգամ ավելի է վտանգվում, երբ հերթական անգամ հարևան Ադրբեջանը հայտարարում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին: «Պարտադիր չէ պաշտպանության նախարար լինես, որ այդ հայտարարություններն անընդունելի լինեն: Ցանկացած մարդու համար է նման գաղափարն անընդունելի: Բոլորի համար առավել անտանգ կլինի, եթե խնդիրները խաղաղ ճաապարհով լուծվեն: Ես վստահ եմ, որ մեր բոլորի համատեղ ջանքերով տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր կլինի պահպանել», - ասաց Ի. Ալասանիան: Նա անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազային.«Աբխազիայում և Օսեթիայում ռուսական ռազմակայանի ներկայությունը վտանգ է Վրաստանի համար, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում գործող ռուսական ռազմակայանին, մենք համոզված ենք` հայկական կողմը թույլ չի տա, որ այն օգտագործվի Վրաստանի շահերի դեմ», - ասաց Ի. Ալասանիան: Նախարարները խոսեցին նաև այն մասին, թե ինչ հարցեր են քննարկվել առանձնազրույցի և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ` երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, առաջիկա ծրագրեր ու միջոցառումներ, փորձի փոխանակում, նաև փոխադարձ հետաքրքիր այլ հարցեր: «2013թ. համար մենք արդեն որոշել ենք մեր համագործակցության ուղղությունները` ռազմական կրթություն, խաղաղապահություն, ռազմավարական բարեփոխումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումների լեռնային ուսումնական կենտրոններում պատրաստությունը: Մենք նաև որոշել ենք կատարելագործել իրավական դաշտը, որը հնարավորություն կտա ազդեցություն ունենալ երկկողմ համագործակցության զարգացման ու տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ», - ասաց Ս. Օհանյանը: «Հայ և վրացի ժողովուրդները ոչ միայն հարևաններ են, այլև բարեկամներ և պատմական բարեկամությունը ցույց է տալիս, որ մենք իրավունք չունենք այլ կերպ ապրել:Մենք պետք է շարունակենք բարիդրացիական հարաբերությունները», - ասաց Ի. Ալասանիան: Նա Հայաստանում կլինի նաև վաղը: Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս այցը խթան կլինի ռազմական ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացմանը: Իսկ Ի. Ալասանիան նշեց, որ դեռ վարչապետ Բ. Իվանիշվիլու այցն էր ցույց տալիս, որ 2 երկրների հարաբերություններն ապագայում ավելի են զարգանալու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |