ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՆՇՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՆՎԱԶՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանում եւ Ադրբեջանում տնտեսական ռիսկի հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ ավելի բարվոք է, քան Վրաստանում: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտարարել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Յոհանես Լինը: Նրա խոսքերով, Հայաստանում վերջերս իսկապես բավականին արագ աճ է նկատվում, չնայած որոշ հարեւանների կողմից առեւտրային սահմանափակումներին: «Կարծում եմ, որ նավթի եւ գազի իր պաշարներով Ադրբեջանն էլ իրեն պետք է որ համեմատաբար լավ զգա», - ընդգծել է ՀԲ-ի նախկին փոխնախագահը: Ընդ որում, նա նշել է , որ Վրաստանի եւ Մոլդավիայի համար իր «սիրտն առայժմ անհանգիստ է»:
 Ուշագրավ
---