Սերժ Սարգսյանը գտնում է, որ ժողովուրդն «այո» կասի ՀՀ Սահմանադրության բարեփոխմանը18 հոկտեմբերի 2005 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրության հանրաքվեի բացասական արդյունքը աղետ չի դառնա, սակայն, «գտնում եմ, որ ընտրողների մասնակցությունը բավականին բարձր կլինի եւ ժողովուրդն «այո» կասի երկրի Հիմնական օրենքի բարեփոխմանը»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Լավ աշխատանքի դեպքում, ընտրողների մասնակցությունը բավականին բարձր կլինի, սակայն արդյունքների մասին խոսելը դեռեւս վաղ է»,-նշել է նախարարը: Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերին: Անդրադառնալով ԱՄՆ կատարելիք իր այցին` ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարել է.«Չեմ կարծում, որ այցը ԱՄՆ կարող է վճռորոշ նշանակություն ունենալ Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ որեւէ խնդիրներ լուծելու համար»: «Պաշտպանության նախարարի այցը, իհարկե, կարեւոր է, այն կնպաստի ռազմական ոլորտում մեր հարաբերությունների խորացմանը»,-նշել է նախարարը: Ընդ որում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը չի փորձում խորացնել հարաբերությունները ԱՄՆ հետ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: «Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների հետ: Դրանից Հայաստանը եւ հայ ժողովուրդը միայն կշահեն»,-ընդգծել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը, հաղորդում է» Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |