ԱՄՆ-ն կշարունակի աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը18 հոկտեմբերի 2005 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները կշարունակեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Նրա կարծիքով, չնայած դիվանագիտական հարաբերութհունների հաստատման եւ թուրք-հայկական սահմանի ապաշրջափակման խնդիրները չեն լուծվել, կարելի է խոսել վերջին տարիներին ձեռք բերված որոշակի հաջողության մասին: Ի վերջո, այսօր ուղիղ չվերթ է գործում Թուրքիայից Հայաստան, երկու երկրների միջեւ գոյություն ունի առեւտուր: Անցյալի բարդ խնդիրները քննարկվում են այնպիսի ձեւաչափով, որը նույնիսկ հնարավոր էլ չէր պատկերացնել 10 տարի առաջ` գիտաժողովներում: Միեւնույն ժամանակ, շատ ավելին դեռ պետք է արվի: Թուրքիայում կան մի շարք առաջատար քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ կլինեն ավելի մեծ քայլեր անել որոշակի ժամանակին: Մասամբ դա կախված կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքից, մասամբ էլ` նրանից, թե ինչպես կփոխվեն ժամանակները: Ես կապի մեջ եմ գտնվում ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ, եւ դրանցից մի քանիսը շատ կառուցողական եւ ստեղծագործ դեր ունեցան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Ես, մասնավորապես, նկատի ունեմ այն գործընթացը, որը տեղի ունեցավ Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում», - հայտարարել է Դենիել Ֆրիդը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |