Հայաստանի շուրջ 20 կուսակցություններ հավանություն են տվել սահմանադրական բարեփոխումներին18 հոկտեմբերի 2005 - 20:27 AMT PanARMENIAN.Net - «Սահմանադրության փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում, որոնք ուղղված են մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, ազատ հասարակության ամրապնդմանը, տարածաշրջանում Հայաստանի մրցունակության եւ դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաեւ մեր դիրքերի ամրապնդմանը ողջ աշխարհի ժողովրդավարական հասարակության շրջանում, այսօր ստացան շուրջ 20 քաղաքական ուժերի եւ 200 հասարակական կազմակերպությունների աջակցությունը»,-հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, սահմանադրական հանրաքվեի նախպատրաստման Համակարգող խորհրդի համակարգող Մհեր Շահգելդյանը քաղաքական կուսակցությունների կողմից Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծին աջակցելու վերաբերյալ այսօր Երեւանում տեղի ունեցած հայտարարության ստորագրումից հետո: Ըստ Մ.Շահգելդյանի, սահմանադրական փոփոխությունները պետք է հանգեցնեն քաղաքական կառուցվածքի զարգացմանը, ժողովրդավարական չափանիշները միջազգային նորմերին համապատասխանեցնելուն: Նա նաեւ ավելացրել է, որ «այս փաստաթուղթը բաց է այն բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կցանկանան միանալ եւ այն քաղաքական ուժերի համար, որոնք կցանկանան իրենց ջանքերն ու ռեսուրսները ծառայեցնել սահմանադրական փոփոխությունների իրագործմանը»: Բացի այդ, Մ.Շահգելդյանը ներկայացրել է հայտարարության տեքստը, որտեղ ասվում է.«Գիտակցելով սահմանադրական երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունը երկրում որակական փոփոխություններ ապահովելու, իշխանության թեւերի տարանջատման հիման վրա պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու, անկախ եւ անաչառ դատական համակարգ եւ տեղական ինքնակառավարման կենսունակ համակարգ ստեղծելու, մարդու իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության լիարժեք զարգացման համար, գիտակցելով միջազգային ինտեգրման գործընթացներում մեր երկրի ներգրավման, երկրի միջազգային վարկի պահպանման եւ ամրապնդման անհրաժեշտությունը, բարձր գնահատելով միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը սահմանադրական բարեփոխման գործընթացին` մենք, ներքոստորագրայլներս հայտարարում ենք, որ միավորում ենք մեր ջանքերը սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման վերաբերյալ հանրաքվեի անցկացման նախապատրաստական գործընթացում` ժողովրդին լիարժեքորեն իրազեկելու նպատակով մեր երկրում առկա խնդիրները լուծելու համար սահմանադրական բարեփոխման նախագծի կարեւորության, ինչպես նաեւ ազատ, արդար եւ թափանցիկ հանրաքվեի անցկացումը ապահովելու վերաբերյալ»: Մեկնաբանելով երկրի քաղաքական ուժերի հայտարարությունը` Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ «քաղաքական ուժերը Հայաստանում, որպես կանոն, բանավիճում են, եւ միավորման ցանկացած գործընթաց ողջունելի է: Մենք պետք անենք ամեն ինչ երկու հիմնական խնդիր լուծելու համար. լիարժեք իրազեկել հանրությանը սահմանադրական բարեփոխումների ընթացքի եւ դրանց բովանդակության մասին եւ անել հնարավորը թափանցիկ հանրաքվե կազմակերպելու համար, որը ընդունելի կլինի եւ մեր երկրի եւ համաշխարհային հանրության համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |