ՀՀ խորհրդարանի խոսնակը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հետ18 հոկտեմբերի 2005 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով քարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի գլխավորած պատվիրակությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Սթիվեն Մանին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին, Հայաստանում կատարվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց թե Հայաստանում, թե տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, համագործակցության զարգացումն ու հակամարտությունների հաղթահարումը Հարավային Կովկասում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |