Ա.Բաղդասարյան. Կա հզոր ներուժ ՀՀ եւ Սամարայի շրջանի միջեւ համագործակցության զարգացման համար18 հոկտեմբերի 2005 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Սամարայի նահանգի նահանգապետ Կոնստանտին Տիտովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր, «ԱՐԱԴԵՍ» կազմակերպության համանախագահ Վլադիմիր Բադալյանը եւ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ու Սամարայի նահանգի միջեւ առեւտրատնտեսկան, գիտամշակութային կապերի խորացմանն առնչվող հարցեր: Իբրեւ առաջնային նշվեցին զբոսաշրջության եւ առողջապահական ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կ.Տիտովը ԱԺ նախագահին ներկայացրեց ՌԴ Սամարայի նահանգի տնտեսական ցուցանիշները, որոնք շատ բարձր են Ռուսաստանի նահանգների մակարդակով` շատ ցուցանիշներով Սամարան Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից հետո երրորդն է երկրում: Նա կարեւորեց Հայաստանի հետ մշակութային ու տնտեսական կապերի զարգացումը: Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ փոխհարաբերությունների զարգացման ու ռեգիոնալ ուղիղ կապերի խորացման վիթխարի չօգտագործված ներուժ կա, կարեւորեց ներդրումների համար պետական աջակցության առկայությունը եւ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Նշվեց, որ նահանգում ու Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր, որոնք եւս կարող են իրենց նպաստը բերել փոխհարաբերությունների զարգացմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |