Ռ.Սիմոնս.Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում այդ երկու պետությունների գործն է

PanARMENIAN.Net - Մեկ այլ երկրի ռազմական ներկայությունը հանրապետության տարածքում այդ երկու պետությունների գործն է: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը` հանդես գալով այսօր Երեւանում տեղի ունեցած «կլոր սեղանի» ժամանակ, որը կազմակերպել էր «Spectrum» Ռազմավարական վերլուծությունների կենտրոնը: Նրա խոսքերով, երբ Վրաստանը հրաժարվեց Ռուսաստանի ռազմական ներկայությունից, ՆԱՏՕ-ն եւ ԵԱՀԿ-ն աջակցեցին Վրաստանի տարածքից ռուսական զորքերի դուրս բերման հարցում: Ինչպես նշել է Ռ.Սիմոնսը, Հայաստանը համաձայն է Ռուսաստանի ռազմական ներկայությանը, եւ եթե Երեւանը փոխի իր դիրքորոշումն այս հարցում, ապա ՆԱՏՕ-ն համապատասխանաբար կառաջարկի իր օգնությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության Անհատական գործողությունների ծրագրիը (IPAP) չի նշում զինված ուժերի քանակական գործոնը, այլ ուղղակի նախատեսում է պաշտպանական ոլորտի բյուջետային պլանավորում: Անդրադառնալով ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին` Ռոբերտ Սիմոնսը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը ընդունելի չի համարում Ռուսաստանի առաջարկը ՀԱՊԿ հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի մոտեցումը նախատեսում է անհատական եւ անմիջական գործակցության զարգացում գործընկերների, այդ թվում եւ ՀԱՊԿ մասնակից երկրների հետ` IPAP շրջանակներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---