Ա.Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի կապակցությամբ 1 նոյեմբերի 2005 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային Ժողովի 15-ամյակի կապակցությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է. «1990 թվականին ժողովրդի կամքի ազատ դրսեւորմամբ ընտրված Գերագույն Խորհուրդը պատվով իրականացրեց իր պատմական կարեւոր առաքելությունը` հռչակեց Հայաստանի անկախությունը, հիմքեր նախապատրաստեց աշխարհաքաղաքական նոր իրավիճակին համապատասխան որակապես նոր օրենսդրության ձեւավորման, բազմակուսակցական համակարգի, քաղաքացիական ինստիտուտների կայացման, արմատական բարեփոխումների համար իրավական դաշտի ստեղծման, ժողովրդավարության աստիճանական հաստատման եւ քաղաքակիրթ աշխարհի հետ երկխոսության սկզբնավորման համար: Հետագա տարիներին մեր երկրի գերագույն օրենսդիր մարմինը ոչ միայն կարողացել է դիմակայել ժամանակի փորձություններն ու մարտահրավերները, այլեւ իշխանության մյուս թեւերի հետ սերտ համագործակցությամբ, իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել երկրում կայունության պահպանման, հասարակական համերաշխության ապահովման, պետության ու ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման գործում: Մեկ անգամ եւս շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ, Հայաստանի Ազգային Ժողովին մաղթում եմ բեղմնավոր ու ստեղծարար գործունեություն` ի շահ մեր անկախ պետականության հզորացման, երկրի ու ժողովրդի հետագա բարգավաճման», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |