Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր բարեկամության ռեսուրսները բավարար ակտիվությամբ չեն օգտագործվում 1 նոյեմբերի 2005 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-9 Հայաստանում կանցնեն Ռուսաստանի Սենատի օրեր եւ Միջտարածաշրջանային համագործակցության կոնֆերանս: Միջոցառումների շրջանակներում Երեւան կժամանեն ռուս սենատորներ ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դաշնության Խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինը: Ընդ որում Տորշինը նշել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդրական եւ իրավական ռեժիմի ներդաշնակեցման անհրաժեշտությունը` «մեր դարավոր բարեկամության ռեսուրսները բավարար ակտիվությամբ չեն օգտագործվում»: Նա նաեւ նշել է Հայաստանի խորհրդարանի աշխատանքի բարձր մակարդակը.«հայկական օրենսդրական մարմնի վարչական մեքենան լավ է աշխատում: Խորհրդարանը դինամիկ է` երիտասարդ քաղաքական գործիչներն այստեղ մեծամասնություն են կազմում»: Միեւնույն ժամանակ Ալեքսանդր Տորշինը նշել է, որ կան հարցեր, որոնց դեպքում ռուսական կողմը «կարող է սովորել հայերից, օրինակ, սփյուռքի հետ աշխատանքի հարցում: Այդ առումով, որքան էլ մենք խոսում ենք հայրենակիցների հետ կապերը ակտիվացնելու մասին, այնուամենայնիվ այդ հարցում նույն պասիվությունն է տիրում», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |