Այսօր հայ-ռուսական հարաբերություններն էվոլյուցիոն բնույթ են կրում 3 նոյեմբերի 2005 - 16:50 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծված հարաբերոթյունները բաց են: Նախագահության 8 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, որ մենք չկարողանաինք պայմանավորվել Ռուսաստանի հետ ամենծանր հարցերի շուրջ անգամ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական բաժնի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ներդրումների խրախուսումը, ազատ առեւտրի ռեժիմը, համագործակցությունը տնտեսական եւ ռազմական ոլորտներում` այս ամենը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության մեծ բազայի մասին: Տվյալ պահին հայ-ռուսական հարաբերությունները էվոլյուցիոն զարգացում են ապրում: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների առումով Ռուսաստանը առաջին տեղում է: Երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկումից հետո ակնկալվում է հայ-ռուսական հարաբերությունների զգալի աճ տնտեսական ոլորտում: Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, կան մեծ հնարավորություններ Հայաստանի այդ պատմական գործընկերոջ հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Պատասխանելով միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին` ՀՀ նախագահը նշել է ՌԴ ազդեցության զգալի աճը եւ այդ երկրի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը եվրոպական երկրների կողմից: Ռուսաստանը իր բոլոր ռեսուրսներով շարունակում է հզոր տերություն լինել: Ըստ Ռ.Քոչարյանի, ԽՍՀՄ փլուզումից հետո առկա էր Ռուսաստանի դիրքերի էական անկում միջազգային ասպարեզում, սակայն այժմ ակնհայտ են ՌԴ միջազգային հեղինակության աճի զգալի տեմպերը, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հաջորդ տարի հենց Ռուսաստանում է կայանալու Մեծ ութնյակի գագաթնաժողովը: «Ես երբեք չեմ կասկածել, որ Ռուսաստանը կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում»,-հավելել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |