Ֆրանսիայում Հայաստանի տարվա հիմնական միջոցառումները կանցնեն 2006 թվականի երկրորդ կեսին 3 նոյեմբերի 2005 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպական կոմիտեի պատվիրակության անդամներին` Ֆրանսիայի ԱԳՆ միջազգային համագործակցության եւ զարգացման գլխավոր վարչության տնօրեն Ֆիլիպ Էտիենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են նաեւ Ֆրանսիայի նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական Վալերի Տերանովան, Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար Նելլի Տարդիվիեն, Ֆրանսիական մշակութային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Օվչիննիկովը եւ այլք: Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպական համատեղ կոմիտեի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը բարձր գնահատեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը` համարելով այն պատմական եւս մեկ առիթ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ այսօր տարբեր ոլորտներում ծավալվող հայ-ֆրանսիական համագործակցության խորացման համար: Ֆրանսիական կողմը նույնպես ընդգծեց այն կարեւորությունը, որ Ֆրանսիայի ղեկավարությունը տալիս է Հայաստանի տարվան: Նշվեց, որ մշակութային այդ վիթխարի միջոցառումը հնարավորություն կտա ժամանակակից Ֆրանսիային առավել մոտիկից ծանոթանալու Հայաստանի անցյալին եւ ներկային, հայկական հարուստ մշակույթին, ինչպես նաեւ կազմելու ապագա համագործակցության ծրագրեր: Այնուհետեւ պատվիրակության անդամները տեղեկացրին ծրագրի նախապատրաստական ընթացքի եւ առանձին ուղղությունների վերաբերյալ: Ֆրանսիայում Հայաստանի տարվա հիմնական միջոցառումները նախատեսված են 2006թ. երկրորդ կեսին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |