ՀՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացման համար հատկացվել է շուրջ 283 մլն դրամ 9 նոյեմբերի 2005 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 283 մլն 449 հազար 91 դրամ, հաղորդում է ՀՀ կառավարութան մամլո ծառայությունը: Այդ գումարը կօգտագործվի նոյեմբերի 27-ին կայանալիք «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |