Ռոբերտ Քոչարյանն ու Դիմիտրի Ռուպելը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Դիմիտրի Ռուպելն այսօր բանակցություններ են անցկացրել Լյուբլյանայում: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացը: Մասնավորապես, քննարկվել են խաղաղ գործընթացի ակտիվացման հետ կապված հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Լյուբլյանայում կայանալիք հանդիպումը եւ միջնորդների` դեկտեմբերի կեսին նախատեսված այցը տարածաշրջան, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
---