Բերտրան դե Սպեվիլ. Կոռուպցիայի խնդիրը պետք է աստիճանաբար լուծվի23 նոյեմբերի 2005 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը հասկանում է, որ կան կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ռազմավարության մի քանի հիմնական բաղկացուցիչներ` օրենքների կիրառումը, կոռուպցիայի կանխարգելումը, հանրության տեղեկացումը եւ աջակցությունը»,-հայտարարել է կաշառակերության դեմ պայքարի գծով միջազգային փորձագետ Բերտրան դե Սպեվիլը այսօր Երեւանում տեղի ունեցած «Արդյունավետ կառավարման միջազգային փորձի կիրառումը ազգային հակակոռուպցիոն միջոցառումներում» թեմայով խորհրդաժողովում: «Առաջին հերթին պետք է լինի քաղաքական կամք, ուղղված այդ խնդրի լուծմանը, պետք է լինի ղեկավարների պատրաստակամությունը, պետք է գործի օրենքը, այսինքն մենք պետք է ամրագրենք մեր օրենսդրության մեջ այդ հարցի վերաբերյալ հանրության արժեքները»,-նշել է Բերտրան դե Սպեվիլը: Հաջորդ բաղադրիչը ռազմավարությունն է: Նրա խոքերով, ելնելով համաշխարհային փորձից, Հայաստանը հասկացավ, որ միայն օրենքների կիրառմամբ, հակազդեցությամբ, ձերբակալություններով, ուժի կիրառմամբ, պատիժով անհնար է կանխել կաշառակերությունը: Անհրաժեշտ է ողջ հասարակության միավորումը եւ աջակցությունը: «Շատ կարեւոր է, որ բաղադրիչները, պատիժը, կանխումը, հանրության տեղեկացումը եւ աջակցությունը աշխատեն միասին»,-հայտարարել է նա եւ ավելացրել, որ «այդ բաղադրիչները կախված են միմյանցից: Երբ դրանք գործում են համատեղ, ապա արդյունքները բացահայտ են լինում: Եվս մեկ բաղադրիչ` ռեսուրսները: Բ. դե Սպեվիլը նշել է կոռուպցիայի դեմ պայքարում ռեսուրսներ ներդնելու պատրաստակամության անհրաժեշտությունը: Նրա կարծիքով, կարեւոր բաղադրիչ է նաեւ հանրության աջակցությունը, առանց որի հնարավոր չէ պայքարել այդ խնդրի դեմ: Բացի այդ, Բերտրան դե Սպեվիլը նկատել է, որ այդ խնդրի լուծման համար ժամանակ է պետք, այն պետք է աստիճանաբար լուծվի, այլ ոչ թե միանգամից: «Սխալ է ենթադրել, որ եթե այդ ուղղությամբ կան որոշակի հաջողություններ, ապա խնդիրը կլուծվի: Անհրաժեշտ է համբերատար լինել»,-ամփոփել է նա: Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելա Վիդալը հայտարարել է ,որ «վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը իրկանացնում է բարեփոխումների ծրագիր եւ չնայած այդ ուղղությամբ գրանցված առաջընթացին, պարզ է դառնում, որ սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր տարր է հանդիսանում պայքարը կոռուպցիայի դեմ»: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունը կարեւորում է ազգային գործիչների լայն շրջանակների մասնակցությունը, տեղեկացվածության բարձարցումը, ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացումը: «Դեռեւս երկար ճանապարհ կա անցնելու, եւ մենք կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ, կբարելավենք մեր մարտավարությունը, որպեսզի բոլոր գործիչները ընդգրկվեն այս գործընթացում»,-նշել է Կոնսուելա Վիդալը: Նա հույս է հայտնել, որ այդ միջոցառման շնորհիվ քայլ կարվի դեպի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ծարգրի մշակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |