ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ Հայաստանում կայանալիք հանրահավաքներից24 նոյեմբերի 2005 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խորհուրդ է տվել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին հեռու մնալ նոյեմբերի 27-ի Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Երեւանում կայանալիք ցույցերից, քանի որ դրանք կարող են ուղեկցվել բռնություններով: «Ցույցերի չափերը եւ տրամադրությունները անկանխատեսելի են, ուստի Միացյալ Նահանգների դեսպանությունը հորդորում է ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել ցույցերի ժամանակ դրանց տարածքում գտնվելուց», - ասված է Հայաստանում գտնվող ամերիկացիներին ուղղված զգուշացման մեջ: - «Նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են վերածվել առճակատման եւ ուղեկցվել բռնություններով»,-ասվում է փաստաթղթում: Նախազգուշական ուղերձում ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ընդդիմության կողմից նոյեմբերի 24-ին եւ 25-ին հրավիրվելիք ցույցերին մասնակցելու մասին ժողովրդին ուղղված կոչերի վերաբերյալ: «Հաշվի առեք նաեւ, որ ցույցերը կարող են ազդել մոտակա փողոցների երթեւեկության վրա», - ասված է զգուշացման մեջ: Նշենք, որ նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում կայանալու է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցը, իսկ միացյալ ընդդիմության հանրահավաքները կմեկնարկեն նոյեմբերի 27-ին: «Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն նաեւ, որ մինչեւ շաբաթավերջ կարող են լինել նոր ցույցեր», - նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |