Այսօր պաշտոնական այցով Երեւան կժամանի Բելառուսի ՊՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ին էր հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Լ.Մալցեւը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այցի շրջանակներում բելառուսական պատվիրակությունը կայցելի Մատենադարան, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ինչպես նաեւ` Մայր Աթոռ Սբ Էջմիածին, ուր Բելառուսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
 Ուշագրավ
---