Ղարաբաղի հարցը այլ կառույցներ տեղափոխելու փորձը խոչընդոտում է կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - Հայաստանը բավարարված է այն փաստով, որ ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեն մերժել է ՎՈՒԱՄ-ի առաջարկը` սեւծովյան եւ հարավկովկասյան տարածաշրջանների սառեցված հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 60-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը գտնում է, որ այս հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր ձեւաչափը եւ կարգավորման իր տրամաբանությունը: «Մենք սխալ եւ անարդյունավետ ենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցը այլ կառույցներ, տվյալ դեպքում ՄԱԿ, տեղափոխելու փորձերը, եւ բոլոր հակամարտությունների համար կարգավորման նույնանման տարբերակներ առաջարկելը»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: «Մենք դրական ենք գնահատում այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեի անդամները համակարծիք են մեզ հետ այդ հարցում եւ մերժեցին ՎՈՒԱՄ-ին»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:



Հիշեցնենք, որ Գլխավոր կոմիտեն, որը պատասխանատու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքի կազմակերպման համար, մերժել է ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խնդրանքը` Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում սառեցված հակամարտությունների եւ միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար նրանց հետեւանքների մասին հարցը 60-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեի 28 անդամներից ՎՈՒԱՄ-ի առաջարկի օգտին են քվեարկել միայն երեքը` Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: Դեմ են քվեարկել կոմիտեի հինգ անդամները` Ռուսաստանը, Հայաստանը, Անգոլան, Մյանման եւ Վենեսուելան: Մյուսները ձեռնպահ են մնացել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---