Վ.Օսկանյան. Դեկտեմբերի 18-ից Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները դուրս կգան նոր մակարդակի

PanARMENIAN.Net - «Բրյուսելում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ տեղի են ունեցել եզրափակիչ քննարկումները Հայաստանի կողմից ներկայացված Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շուրջ»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա հաղորդել է նաեւ, որ եթե ՆԱՏՕ-ի Խորհուրդը մինչեւ դեկտեմբերի 18-ը ոչ մի առարկություն չունենա, ապա Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագիրը ուժի մեջ կմտնի: «Մենք որեւէ առարկություն չենք ակնկալում»,-նշել է Վ.Օսկանյանը: Նրա խոսքերով, «կարելի է ակնկալել, որ դեկտեմբերի 18-ից հետո Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները դուրս կգան նոր մակարդակի, ինչը նշանակում է Հայաստանի առավել ակտիվ մասնակցություն ՆԱՏՕ-ի ծրագրերին»: Մեկնաբանելով Հարավային Կովկասում բաժանարար գծերի ստեղծման մասին հարցը, այն դեպքում, եթե Վրաստանն ու Ադրբեջանը անդամակցեն ՆԱՏՕ-ին` Վ.Օսկանյանը նշել է, որ բաժանարար գծերի ստեղծումը տարածաշրջանում անցանկալի է Հայաստանի համար: Նա հաղորդեց նաեւ, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցն այսօր լրջորեն քննարկվում է եւ չի բացառվում, որ դա կարող է տեղի ունենալ մոտակա 5-6 տարում: Իսկ ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հարցն, իր խոսքերով, դեռեւս չի դրվում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---