IPAP-ը եւ ԵՄ-ի հետ Գործողությունների ծրագիրը չափազանց կարեւոր են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի համար15 դեկտեմբերի 2005 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի մշակումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում արդեն մտել է հունի մեջ»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, կարելի է խոսել այն մասին, որ Հայաստան-Եմ վերջին հանդիպման ժամանակ պաշտոնապես հաստատվել են հայկական կողմի ներկայացրած առաջնայնությունները: Ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, «ակնկալվում է, որ արդեն հաջորդ տարի Հայաստանը եվրաինտեգրման բոլոր գործընթացներում կղեկավարվի երկու հաստատված փաստաթղթերով` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրով` IPAP եւ Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրով: «Ես կարծում եմ, որ երկու փաստաթղթերն էլ կարեւոր են եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացների զարգացման համար»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |