Հայաստանը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցություններից

PanARMENIAN.Net - Հայկական կողմը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկումներից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք գտնում ենք, որ 2005 թվականին գրանցվեց դրական առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եւ հուսով ենք, որ այդ դրական միտումը կպահպանվի նաեւ հաջորդ տարի»,-նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, տվյալ պահին բանակցությունների սեղանին չկա միջնորդների առաջարկների փաթեթ: Այսօրվա դրությամբ քննարկվում են հիմնականում ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ լրացուցիչ տարրերը: Միայն այդ հարցերի շուրջ համաձայնության գալու դեպքում, դրանք կարող են դառնալ առաջարկների նախագիծ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման անցկացման տեղին եւ ժամկետներին` Վ.Օսկանյանը նշել է, որ այս պահին դեռեւս չկան կոնկրետ պայմանավորվածություններ: «Մտադրություն կա այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ տարվա սկզբին»,-ամփոփել է ՀՀ ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---