ՀՀ ԱԳՆ-ն վրդովված է Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստով

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է հայտնում խաչքարերի ոչնչացման փաստով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում Բաքվին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները: «Միաժամանակ դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ միջազգային այլ հեղինակավոր մարմիններին` շտապ փորձագետների խումբ ուղարկելու Նախիջեւան` տեղում ավերածությունների փաստը հաստատելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»,-ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Ինչպես ավելի վաղ հաղորդել է PanARMENIAN.Net ը, Իրանում ՀՀ դեսպանությունն ահազանգ է ստացել Ատրպատականի հայոց թեմից առ այն, որ շուրջ 100 ադրբեջանցի զինվորներ ներխուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի գերեզմանատուն, հսկա մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով զինված ջարդում ու փշրանքների են վերածում 2002 թվականին նույն ադրբեջանցիների սրբապղծությունից փրկված մնացած հայկական խաչքարերը: Սա ադրբեջանական պետության պատմության նենգափոխման հերթական քայլն է, որի միջոցով փորձ է արվում հայկականության եւ հայության հետքը ջնջել Նախիջեւանի տարածքում:



Այդ առիթով իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդները հայության անունից իրենց զայրույթն ու ցասումն են հայտնում եւ ահազանգում են համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, մասնավորպես ՅՈՒՆԵՍԿՈ-ին` որպեսզի վերջինս իր մանդատի եւ կանոնադրությանը համաձայն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հերթական մշակութային եղեռնագործությունը կասեցնելու համար: Բացի այդ, Իրանում Հայաստանի դեսպանությունը իրազեկել է ՀՀ ԱԳՆ ղեկավարությանը եւ շարունակում է հետեւել դեպքերի զարգացմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---