Վ.Օսկանյանը եւ Ռինա Պանդեյը քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Ռինա Պանդեյին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նշելով հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակը եւ փոխըմբռնումը միջազգային շատ հարցերի շուրջ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ երկու երկրների համագործակցության զարգացումն ունի առավել լայն հեռանկարներ: Կողմերն անդրադարձ կատարեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, քննարկեցին երկու երկրների գործակցությունը ներդրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, ինչպես նաեւ գյուղատնտեսության, գիտության եւ կրթության ոլորտներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---