11  14.05.13 - Կայացավ Պ.Հայրիկյանի դեմ մահափորձի գործով առաջին դատական նիստը

Հայրիկյանի մահափորձի գործով դատական նիստը հետաձգվեց. Խ.Պողոսյանին հանրային պաշտպան կնշանակվի

Հայրիկյանի մահափորձի գործով դատական նիստը հետաձգվեց. Խ.Պողոսյանին հանրային պաշտպան կնշանակվի

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատական նիստը, որում որպես մեղադրյալ ներգրավված է նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Վերջինս մեղադրվում է Պարույր Հայիկյանի մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ:

Տուժող Պարույր Հայրիկյանը դատական նիստին չէր ներկայացել, քանի որ ՀՀ-ում չէ: Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդ Սիրունյանը չառարկեց, որ այս դատական նիստն առանց Պարույր Հայրիկյանի սկսվի, սակայն նշեց, որ հետագա նիստերին նրա ներկայությունը պարտադիր է:

Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը դատարանին հայտնեց, որ հանրային պաշտպան է պահանջում, թեև նախաքննության ընթացքում հրաժարվել էր հանրային պաշտպանի ծառայություններից: Դատավորը որոշում կայացրեց Խաչատուր Պողոսյանին հանրային պաշտպան նշանակել: Գործով նիստը հետաձգվեց մինչև պաշտպանի նշանակումը: Այն կկայանա մայիսի 20-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ:

Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---