Ս.Սարգսյանն ու Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են հայ-վրացական սահմանի սահմանագծման ընթացքը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլիի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջեւ կնքված միջպետական եւ միջկառավարական մի շարք համաձայնագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին, քննարկեցին էներգետիկ ոլորտին, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---