ՀՀ ՊՆ ղեկավարը կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման արարողությանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնեց Մոսկվա: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Մոսկովյան այցի ժամանակ Ս.Սարգսյանը կհանդիպի ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ: Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ ղեկավար Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությանը:
 Ուշագրավ
---