Հայաստանի նախագահը եւ ԵԱՀԿ նախագահը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարել Դե Գուխտին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Քննարկման հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ռ.Քոչարյանը բարձր է գնահատել Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպության, եւ մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների ակտիվ աշխատանքը: Կողմերը կարեւորել են բանակցային գործընթացի շարունակումը եւ նվիրվածությունը խնդրի խաղաղ կարգավորմանը: Քննարկվել են նաեւ Փարիզում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր:
 Ուշագրավ
---