Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցն Երեւան հետաձգվել է անորոշ ժամանակով25 հունվարի 2006 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին կայանալիք Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի այցը Հայաստան հետաձգվում է անորոշ ժամանակով: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցը հետաձգվել է անբարենպաստ եղանակի պատճառով: Նշենք, որ Ս.Իվանովի Երեւան կատարելիք այցի շրջանակներում նախատեսվում են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ս.Իվանովի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |