Վարդան Օսկանյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ ղեկավարի հետ27 հունվարի 2006 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գեորգի Պետրոսյանին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները մանրամասն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքին եւ հեռանկարներին: Շոշափվեցին նաեւ հայության ջանքերի համադրման հարցերը Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ տնտեսական ծրագրերի խրախուսման ուղղությամբ: Հատուկ անդրադարձ կատարվեց 2003թ. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարությունների միջեւ ստորագրված խորհրդատվությունների մասին հուշագրի շրջանակներում երկու արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջեւ համագործակցության զարգացմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |