Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ձգտում են առավելագույն ինտեգրման

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ձգտում են առավելագույն հնարավոր ինտեգրման: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Սթոքհոլմում Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ ինքն ասել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները կարելի է անվանել «ոչ սիմետրիկ համադաշնություն»:Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին` Ռ. Քոչարյանն ասել է, որ Երեւանը եւ Ստեփանակերտը չեն վարում Լեռնային Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտի» կազմող տարածքների բնակեցման քաղաքականություն: Ըստ նախագահի` նման քաղաքականությունը «քաղաքական բարդություններ» կստեղծեր Հայաստանի համար: Հայաստանի նախագահը ընդգծել է, որ այդ տարածքների բնակեցման պետական քաղաքականության բացակայության փաստը հաստատել է նաեւ շուրջ մեկ տարի առաջ տարածաշրջան այցելածԵԱՀԿ հատուկ առաքելությունը, հայտնում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---