Ռոբերտ Քոչարյան. Մուսուլմանական եւ քրիստոնեական երկրները պետք է մշակեն «որոշակի վարքականոն»

PanARMENIAN.Net - Շվեդիայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հայտարարել է, որ մուսուլմանական եւ քրիստոնեական երկրները պետք է մշակեն «որոշակի վարքականոն»:Մեկնաբանելով իրավիճակը` կապված Մոհամեդ առաքյալի ծաղրանկարների հրապարակման հետ, որոնք մի շարք երկրներում բողոքի ալիք են առաջացրել մահմեդականների կողմից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նման դեպքերում պետք է «չափազանց զգույշ» լինել:«Չեմ կարծում, որ մեզ դուր կգար, եթե ինչ-որ մեկը ծաղրանկարների վրա պատկերեր Հիսուս Քրիստոսին: Մեր բողոքն ամենայն հավանականությամբ այլ բնույթ կկրեր, սակայն ամեն դեպքում, դա կդիպչեր մեր զգացմունքներին», - ասել է Հայաստանի նախագահը, հայտնում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---