Հայաստանի պաշտպանության նախարարը չգիտի` ինչ է թաքնված Իլհամ Ալիեւի ծրագրերի ետեւում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտւթյան վերաբերյալ փետրվարի 10-ին Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտարարել է, որ «եթե չլիներ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությունը, ապա ինչ-որ բան կարելի էր եւ սպասել»: «Իրոք, այդ հայտարարությունները տարօրինակ էին»,- հայտարարել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարը հայտարարել է, որ «Բաքուն չի կարող գնալ փոխզիջման եւ տարբեր փաստարկներ է փորձում օգտագործել»: Պատասխնելով այն հարցին, թե ինչու Բաքուն չի նախապատրաստում ադրբեջանական հանրությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` նախարարը, մասնավորապես, հայտարարեց. «Հանրային կարծիքը կարելի է ձեւավորել երկու ճանապարհով. ուղիղ կամ անուղղակի: Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը ընտրել է անուղղակին: Եվ նույնիսկ ստորագրումից հետո նրանք մինչեւ վերջ հայտարարելու են, որ հաղթել են: Ես չգիտեմ` ինչ է թաքնված Իլհամ Ալիեւի ծրագրերի ետեւում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հայտնում է Ռեգնում գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---