Իրանցի պատգամավորը Հայաստանի խորհրդարանի խոսնակին հրավիրել է Թեհրան

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Գ-որգ Վարդանին - Հայաստանում ԻԻՀ արտակարգ - լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղիանին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնք կնպաստեն միջպետական հարաբերությունների խորացմանը: Կար-որվեց խորհրդարանների դերը նա- էներգետիկ խնդիրների օրենսդրական ու քաղաքական լուծումների որոնման ճանապարհին: Պարոն Գ-որգ Վարդանը Աժ նախագահին փոխանցեց ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ղոլամալի Հադդադ-Ադելի ուղերձը - ԻԻՀ այցելելու հրավերը` հայ-իրանական բարեկամական-ռազմավարական հարաբերությունները խորացնելու նրա ջերմ ցանկությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նա- ԻԻՀ խորհրդարանի նախագահի Հայաստան այցելելու շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվեց նա- էներգակիրների - փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ երկկողմ խորհրդարանական քննարկումներ անցկացնելու հնարավորությունը, ինչպես նա- ԻԻՀ-ում կազմակերպվող կրոնական խնդիրների շուրջ միջազգային գիտաժողովին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---