2006 թվականի սեպտեմբերին տեղի կունենա «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համակարգման կազմկոմիտեի նիստ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Քննարկվել եւ հաստատվել է 2006 թվականին Երեւանում անցկացվելիք համահայկական միջոցառումների ծրագիրը: Ծրագիրը կազմվել է բոլոր նախարարություններից ու գերատեսչություններից ստացված առաջարկությունների հիման վրա: Ծրագրի համաձայն, տարեկան միջոցառումները կշարունակվեն հունիսին` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երկրորդ փառատոնի եւ պատգամավորական բարեկամության հայկական երկրորդ վեհաժողովի կազմակերպմամբ: Արդեն ավանդական դարձած համահայկական երիտասարդական չորրորդ համաժողովը, «Ոսկե Ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը, ինչպես նաեւ համահայկական կրթական երկրորդ համաժողովը տեղի կունենան հուլիս ամսին: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կանցկացվեն օգոստոսին: Սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին հայտարարվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակ», որի շրջանակներում կիրականացվեն ոլորտին նվիրված բազամաթիվ միջոցառումներ: Սեպտեմբերին կկայանան նաեւ Համահայկական տնտեսական երկրորդ համաժողովն ու Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը: Կազմկոմիտեի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հստակեցնել ծրագրով նախատեսված որոշ միջոցառումների ֆինանսական նախահաշիվները եւս եւ ներկայացնել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---