Ռամբույեում ավարտվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները11 փետրվարի 2006 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Ռամբույե արվարձանում ավարտվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Մինչեւ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի են ունեցել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունները: Փետրվարի 10-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններն ընդհանուր առմամբ տեւեցին մոտ չորս ժամ: Սկզբից բանակցություններն ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, այնուհետեւ տեղի ունեցավ Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի առանձնազրույցը: Հանդիպման վերջում նախագահներին կրկին միացան երկու երկրների ԱԳՆ ղեկավարները: Բանակցություններն անցնել են փակ դռների ետեւում, դրանց ավարտին կողմերն որեւէ հայտարարություն չեն արել: Այսօր բանակցությունները Ռամբույեում կսկսվեն Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |