Հայաստանն ու Բուլղարիան ակտիվացնում են երկխոսությունը14 փետրվարի 2006 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «Հայ-բուլղարական հարաբերություններն արդյունավետ են զարգանում, եւ քաղաքական երկխոսությունն երկու երկրների միջեւ պատշաճ մակարդակի վրա է»,-այսօր Երեւանում Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հաստատվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ: Ընդ որում հայ խոսնակն ավելացրել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցերը նպաստում են քաղաքական խնդիրների քննարկմանը: «Մենք որոշել ենք ակտիվացնել քաղաքական երկխոսությունը»,-նշել է Ա.Բաղդասարյանը: Նրա խոսքերով, ակտիվ համագործակցությունը երկու երկրների խորհրդարնների միջեւ կարող է նպաստել կառավարությունների առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարմանը: Ա.Բաղդասարյանը հայտարարեց նաեւ, որ Գեորգի Պիրինսկու հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման եւ միջխորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստման վերաբերյալ, ինչն իրավական հիմք կստեղծի երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Բացի այդ, ՀՀ ԱԺ խոսնակը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի հովանու ներքո տեղի կունենան տրանսպորտային հաղորդակցություններին առնչվող հարցերի քննարկումներ: «Մենք պայմանավորվեցինք, որ ընթացիկ տարում կփորձենք կազմակերպել նման քննարկում, որը թույլ կտա մշակել այլընտրանքային տրանսպորտային ուղիներ ստեղծելու լավ մեխանիզմներ»,-ասել է նա: Մասնավորապես, հավելել է Ա.Բաղդասարյանը, Կովկաս-Փոթի-Վարնա լաստանավային գծի գործարկումն ունի կարեւոր կիրառական նշանակություն, ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների համար: «Արդեն ստորագրվել է եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Վրաստանի եւ Բուլղարիայի միջեւ համագործակցության մասին, եւ մենք կարեւորում ենք նոր տրանսպորտային հանգույցների ստեղծման հնարավորությունները քաղաքական մակարդակով»,-ասել է Ա.Բաղդասարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |