Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ամուր որոշման փնտրմանը չի կարելի խոչընդոտել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, հայտնել է Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Բուլղարիայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի բանակցությունների եւ կողմերի ակտիվ քայլերի ճանապարհով: «Դժվար է համատեղել միջազգային հարաբերությունների երկու սկզբունքներ, բայց ամեն կոնկրետ դեպքում այդ ամբողջական ըմբռնումները իրենց որոշումն են գտնում բանակցությունների միջոցով»,- ավելացրել է Գ. Պիրինսկին: Բուլղարացի խոսնակը նշել է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ամուր որոշման փնտրմանը չի կարելի խոչընդոտել: «Պետք է քայլ առ քայլ գտնել լուծումները, հարգելով մարդկանց ինքնորոշման իրավունքը այնպես, որպեսզի նրանք կարողանան հանգիստ ապրել այն սահմաններում, որոնք կորոշվեն»,- ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---