ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջեւ հակասություններ չկան, համոզված է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը16 մարտի 2006 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները չեն լճացել: Այդ մասին այսօր Երեւանում` ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ կայացած հանդիպումների արդյունքում կարելի է համոզվածությամբ ասել, որ բանակցությունները կշարունակվեն: «Երկու երկրների նախագահները վճռականորեն են պաշտպանում իրենց ազգային շահերը»,-նշել է նա: Դենիել Ֆրիդը ասել է նաեւ, որ մինչ տարածաշրջան այցելելը նա եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը հանդիպել են ռուս եւ ֆրանսիացի համանախագահների հետ եւ ստացել նրանց աջակցությունը: Միեւնույն ժամանակ Պետքարտուղարի օգնականը մերժել է միջնորդների միջեւ հակասությունների առկայության մասին ենթադրությունները: Իր հերթին, ճեպազրույցին ներկա Սթիվեն Մաննը ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հետաքրքրված են առաջխաղացմամբ: «ԱՄՆ-ն պատարաստ է աջակցել նրանց բոլոր հնարավոր միջոցներով»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |