ԵԱՀԿ ՄԽ ստամբուլյան հանդիպումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում16 մարտի 2006 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Այն բանում, որ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում, ոչ մի արտառոց բան չկա: Այդ մասին այսօր Երեւանում` ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, այստեղ «ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա»: «Ուղղակի այդպես հարմար էր բոլորին»,-նշել է Ս.Մաննը: Սթիվեն Մաննը չի կարծում, թե բանակցությունները Ռամբույեում նահանջ ազդարարեցին: «Ներկայումս մենք շարունակում ենք խորհրդակցությունները եւ կարծում ենք, որ այնուամենայնիվ կհասնենք արդյունքի: Կարեւորն այն է, որ բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Ստամբուլում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |