Վաշինգտոնում կքննարկվի Հայաստանի դիրքորոշումն ատոմային էներգետիկայի հարցում16 մարտի 2006 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում կքննարկվի Հայաստանի դիրքորոշումն ատոմային էներգետիկայի հարցում: Այդ մասին այսօր Երեւանում` ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ներկայումս Եվրոպան եւ ԱՄՆ-ն ակտիվորեն քննարկում են էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման հարցը եւ, ակնհայտ է, որ միջուկային էներգետիկան հարկ է դիտարկել նոր իրավիճակի կույսի ներքո: Ընդ որում Դ.Ֆրիդը նկատեց, որ դժվարանում է ասել, թե ինչ վերջնական որոշում կկայացվի այդ հարցի վերաբերյալ ընդհանուր առմամբ, եւ կոնկրետ Հայաստանի դեպքում: «Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ շահագրգռված է ատոմային էներգետիկայի նոր, անվտանգ եւ կոմերցիոն տեսակետից կենսունակ աղբյուրներ ունենալու հարցում: Ես ծանոթացա նրա դիրքորոշմանը եւ քննարկման կդնեմ այն Վաշինգտոնում»,-ասել է ամերիկացի դիվանագետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |