ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով16 մարտի 2006 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գտնում է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, պաշտպանության նախարարը հայտնել է այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի գլխավորած պատվիրակության անդամ ԱՄՆ եվրոպական հրամանատուրթյան ներկայացուցիչ գնդապետ Մայք Անդերսենի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Մայք Անդերսենը եվրոպական հրամանատարության ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց Իրաքում հայ խաղաղապահների հաջող առաքելության համար` բարձր գնահատելով նրանց պրոֆեսիոնալ մակարդակը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարին պաշտպանական գնահատման ընթացքում ՀՀ ՊՆ ղեկավարության ու սպայակազմի կողմից ցուցաբերված աջակցության եւ ՀՀ զինված ուժերի թափանցիկության համար: Անդրադառնալով հայկական բանակում իրականացվող բարեփոխումների ընթացքին` նախարարը փաստեց, որ 10 տարի անց Հայաստանը կունենա առավել փոխգործունակ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող զինված ուժեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |