ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՀԱՏՎԵԼ14 հունվարի 2003 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությունը չի ընդհատվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Էխօ» թերթը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` երկու երկրների նախագահների հանդիպումների անցկացման պաշտոնական ժամանակացույց գոյություն չունի, եւ այդ պատճառով բանակցությունների կոնկրետ ամսաթիվ պահանջելն անհնար է: «Հաշվի առնելով, որ Հայաստանում եւ Ադրբեջանում նախատեսվում են նախագահական ընտրություններ` պետության ղեկավարներին հանդիպումների համար ժամանակ չի մնում: Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը, հավանաբար, կօգտվեն առիթից եւ բանակցություններ կանցկացնեն միջազգային գագաթնաժողովների եւ համաժողովների ժամանակ»,- հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |