ՄԱՐՏԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԻ» ԱՅՑԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մարտին սպասվում է Եվրամիության «եռյակի» այցը Հարավային Կովկասի երկրներ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ում, եվրոպական քաղաքական գործիչների Հայաստան այցելության վերջնական ժամկետները դեռ չեն ճշտվել: Նշենք, որ «եռյակի» կազմում ընդգրկվում են Եվրամիությունում անցյալում, ներկայում եւ ապագայում նախագահ-երկրների ներկայացուցիչները:
 Ուշագրավ
---