Կիրո Մանոյան. Բուլղարիան դեռ չի պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը31 մարտի 2006 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծի ներկայացումը Բուլղարիայի խորհրդարան երկրորդ անգամ քիչ հավանական է: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտնել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, օրինագիծը ներկայացրած կուսակցությունը ծայրահեղական է եւ նրա առաջարկները սովորաբար չեն քննարկվում: «Կոալիցիոն կառավարությունը չի պատրաստվում հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ»,- նշել նա:Հիշեցնենք, որ Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվել է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Նշենք նաեւ, որ Բուլղարիայի խորհրդարանի ազդեցիկ կուսակցություններից մեկը` «Իրավունքների եւ ազատությունների շարժումը» էթնիկ թուրքական արմատներ ունի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |