Հայ-ռուսական դաշինքը Կովկասի խաղաղության եւ կայունության կարեւոր գործոն է 7 ապրիլի 2006 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործանախարարներ Սերգեյ Լավրովի եւ Վարդան Օսկանյանի բանակցությունների ընթացքում, որոնք անցնում են հայ-ռուսական հարաբերությունների համար սովորական անկեխծության եւ փոխըմբռման մթնոլորտում, կողմերը մտքեր են փոխանակել երկկողմանի հարաբերությունների հիմնական ուղղությունների եւ հեռանկարների վերաբերյալ: Երկստեք գոհոնակություն է հայտնվել քաղաքական ինտենսիվ երկխոսության, առեւտրատնտեսկան կապերի դրական դինամիկայի եւ միջգերատեսչական համագործակցության առումով: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը ընդգծել են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, Եվրախորհրդի շրջանակներում երկու երկրների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ նշվել է ԱՊՀ եւ ՀԱՊԿ համագործակցության բարձր մակարդակը: Կողմերը գոհունակություն են հայտնել գազի սակագնի հարցի կարգավորման եւ էներգետիկ բնագավառում հետագա համագործակցության երկստեք ընդունելի համաձայնությունների հասնելու առումով: Կողմերը խորը հետաքրքրություն են հայտնել ռուս-հայկական ռազմավարական դաշնակցության հետագա ամրապնդման հարցում, որը շահավետ է երկու երկրների ժողովուրդներին, հանդիսանում է Կովկասի խաղաղության եւ կայունության կարեւոր գործոն: Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք ակտուալ հարցեր, այդ թվում Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումը, ինչպես նաեւ երկկողմանի համագործակցության հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների համաձայնությունների կատարման վերլուծություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |