Ռ. Քոչարյանը ԿԽՄԿ ղեկավարին ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման ներկա ընթացքը 7 ապրիլի 2006 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Յակոբ Քելլենբերգերին, հաղորդում է հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությունը, Հանրապետության նախագահն ասել է, որ այն միշտ էլ եղել է բարի կամքի եւ պատրաստակամության շրջանակում:Կողմերը խոսել են կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը մշտապես հանդես է բերել պատրաստակամություն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների գործունեության համար ապահովելով բարենպաստ պայմաններ: Հյուրի խնդրանքով Հանրապետության նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |