Հայաստանի արտգործնախարարը կայցելի Մերձավոր Արեւելք 7 ապրիլի 2006 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Սիրիա եւ Լիբանան: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հրավերով Հալեպում գտնվող Վարդան Օսկանյանը ապրիլի 9-ին կմասնակցի ՀԲԸՄ հիմնադրման 100-ամյակի եւ Հայ Երիտասարդական Ընկերակցության (ՀԵԸ) հիմնադրման 75-ամյակի տոնակատարություններին, ինչպես նաեւ Գյուլբենկյան կենտրոնի բացման արարողությանը: Դամասկոսում նախատեսված են Վ. Օսկանյանի հանդիպումները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ԱԳ նախարար Վալիդ Մուալլիմի, ինչպես նաեւ Հալեպի նահանգապետի հետ: Ապրիլի 10-ին նախարար Օսկանյանը կմեկնի Բեյրութ, որտեղից նա կայցելի Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն եւ կհանդիպի Ասրամ I-ին: ՀՀ ԱԳ նախարարը Հայաստան կվերադառնա ապրիլի 11-ին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |